ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հրայրը զոհվեց Հադրութում անօդաչուի հարվածից

Հրայրը զոհվեց Հադրութում անօդաչուի հարվածից
29.03.2025 | 06:55

ՀՐԱՅՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին, ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:

Կիսատ թողնելով ուսումը` 2015 թ. զորակոչվել է բանակ: Ժամկետային զինծառայության ընթացքում և ապրիլյան պատերազմում ցուցաբերած բարոյակամային բարձր հատկանիշների և խիզախության համար խրախուսվել է մի շարք պատվոգրերով ու կրծքանշաններով:

Եղել է ավագ սերժանտ, հրետանավոր:

2020 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանը և անմիջապես աշխատանքի ընդունվել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում` որպես օպերլիազոր:

ՈՒներ ոստիկանության լեյտենանտի կոչում։ Սեպտեմբերի 27-ից ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին:

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի պաշտպանության ընթացքում, անօդաչուի հարվածից: Արժանացել է «Արիության համար» մեդալի:

Թագավոր Տղերքը ՖԲ էջից

Դիտվել է՝ 7187

Մեկնաբանություններ