ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հարազատ պետությունը պլանավորում է, թե որքան է քերելու քաղաքացու կաշվից

Հարազատ պետությունը պլանավորում է, թե որքան է քերելու քաղաքացու կաշվից
08.05.2025 | 18:16

էն որ հրապարակում ծղրտում էին, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հիշում եք չէ՞:

Հիմա մեր քաղաքացիներին ներկայացնում եմ 2025 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների մի շատ հետաքրքիր և ուսանելի աղյուսակ, որը վկայում է, որ պետական բյուջեի եկամուտների պլանային առաջադրանքները կատարվել են տուգանքերի միջոցով: Որպեսզի մեզ ոչ ազնիվ հեղափոխական մարգարեները չմեղադրեն «բառադի» խոսելու մեջ, խնդրում ենք ուշադրություն դարձնել աղյուսակի երկրորդ տողին, որտեղ պարզվում է, որ իրավախախտումների պատժամիջոցներից ստացված եկամուտների փաստացի կատարողականը 122 տոկոսով գերազանցել է պլանային առաջադրանքը և կազմել 6 մլրդ 497 մլն դրամ՝ հինգ մլրդ 316 մլն դրամի փոխարեն:

Ահա այն ամենը ինչ թաքնված է տուգանքի մատերիալ բնորոշման տակ:

ՈՒսումնասիրված աղյուսակը վկայում է, որ կարծես թե կա իրավախախտումների պատժամիջոցների մուտքերի ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ նաև: Այ սա արդեն սյուռեալիստական սոդոմ-գոմոր է, երբ հարազատ պետությունը պլանավորում է թե, որքան է քերելու քաղաքացու կաշվից:

ՔՊ-ն պետք է արմատախիլ արվի:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 8005

Մեկնաբանություններ