ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աստծուն ծաղրող մարդն ամեն մի վատ բանի ընդունակ է, կարմիր գիծ չունի

Աստծուն ծաղրող մարդն ամեն մի վատ բանի ընդունակ է, կարմիր գիծ չունի
06.06.2025 | 20:42

2018-ին ամենաառաջին բանը, որ աչքս ծագեց, կարմիր լույս մոտս վառվեց ու դրա մասին շատ եմ բարձրաձայնել, որ 1-2 շաբաթ իշխանությունը զավթելուց հետո, նիկոլները ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ մեր Եկեղեցու վրա, Աստվածաշունչը ձեռ էին առնում, Հիսուս Քրիստոսին ծաղրում, աղոթքն արհամարհում, եկեղեցու պատմության դասերի վրա հարձակվեցին, երկրից խաչերն էին ուզում հանել:

Ես ճիշտն ասած նիկոլների պես հայի ազգանունով մարդ կյանքիս մեջ չէի հանդիպել մինչև 2018-ը:

Էն ժամանակ իմ ներսի սիգնալիզացիան միացավ: Անընդհատ բոլորին ասում էի.

⁃ Եթե սրանք, նիկոլն ու իր բանդան, Աստվածաշունչը ձեռ են առնում, Հիսուսի կարիկատուրան են անում, մեր Սուրբ Էջմիածնի վրա են հարձակվում, ուրեմն սրանք սարսափելի վտանգավոր մարդիկ են: Մարդ կարող է հավատալ կամ չհավատալ Աստծուն, բայց Աստծուն ձեռ առնող մարդը ամեն ինչի ընդունակ է, ամեն ինչի, առանց բացառության:

Նշանակում է այդ մարդը ոչ մի կարմիր գիծ չունի:

Ի՞նչ Հայրենիք, ի՞նչ ընտանիք, ի՞նչ ընկերություն:

Ինձ պատասխանում էին միամիտ մարդիկ.

⁃ Բա գիտես, նիկոլը պայուսակի մեջ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ է ման տալիս:

Տենց խաբեցին նաև քրիստոնյաների մի զգալի մասին:

⁃ Որ ադրբեջանցիները մեր հայ զինվորների համազգեստը հագնում են, ինչի՞ համար են դա անում: Որ հայերին խաբեն, չէ՞: Նույնն էլ նիկոլը: Չի՞ երևում գործերից թե ու՛մ է ծառայում:

Էնքան մարդիկ կեղծիքը ճանաչելու տարրական ունակություն չունեն, որ նույնիսկ էս ակնհայտ չարիքը տեսնելով ասում են. «նիկոլի պայուսակում Աստվածաշունչ կա»:

Էնքան չգիտեն, թե ինչպես է չարը գործում: Չարը չի ասում. «ես չար եմ, եկեք ինձ ընտրեք», չարը միշտ ձևանում է լավ, որպեսզի մարդկանց խաբի։

Թուրքը ձևանում է հայ, որպեսզի հայերին խաբի:

Վատ մտքերով տղեն աղջկան սուտ ու սիրուն խոստումներ է տալիս, որ խաբի վերջում:

Չարը էդպես է գործում:

Մարդիկ էդ պրիմիտիվ բաները չգիտեն, դրա համար խաբվեցին:

ՈՒ էդպես էլ եղավ. ամենասկզբից եկեղեցու վրա հարձակվող բանդան, մեր Հայոց աշխարհին աղետ բերեց, կորուստ, մահ, խայտառակություն... ինչքան վատ բան հնարավոր է պատկերացնել ամենավատ երազում: Որովհետև, նորից եմ կրկնում Աստծուն ծաղրող մարդն ԱՄԵՆ ՄԻ ՎԱՏ ԲԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԿ Է, կարմիր գիծ

չունի:

Այս պատերազմը նախ և առաջ հոգևոր է, դրա համար մենք մաքուր հոգով պետք է հաղթենք այն, ուրիշ ձև չկա:

Մենք Աստծու ժողովուրդը հենց դառնանք նորից, Աստված սրանց հարցերը կլուծի:

Սա գիտակցելու ու գործելու պահն է:

Թերեզա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4809

Մեկնաբանություններ