ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ի՞նչն է հոմոսապիենսին խելագարության հասցնում

Ի՞նչն է հոմոսապիենսին խելագարության հասցնում
03.07.2025 | 12:47

Երեկ հարցազրույցի ժամանակ Միհրանը մի միտք առաջ քաշեց, որ այսօր խառնել ու ցնցումներ է առաջացել քպ-ականների խղճուկ հոգիներում։

Միհրանն ասել է, որ եթե հայ ժողովրդի 80%-ը, որ դեմ է Նիկոլի կոլաբորանտ ռեժիմին, իր քաղաքական, մտավոր «էլիտաներով», ի վիճակի չէ թույլ չտալ Մայր Աթոռի պղծումը, ուրեմն պետք է մտածել իբրև ծայրահեղ միջոց, Մայր Աթոռը Հայաստանից ժամանակավորապես դուրս հանելու մասին, քանզի Հայ Առաքելական Եկեղեցին պետական Եկեղեցի չէ, այլ տիեզերական՝ հիմնված Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների կողմից։

Ավելին ասեմ, անկեղծ գտնվեք ձեր մեջ ու ասեք, թե քանի՞սն է ձեզնից ինքն իր մտքում ժամանակ դրել, որ եթե Հայաստանը չի ազատագրվում կոլաբորանտ ռեժիմից, պետք է մտածել դուրս գալու մասին։

Միայն այն պատկերացումը, որ պետք է ապրել անբովանդակ, անարժեք, բոլոր սրբությունների վրայով անցնող, մանկուրտ այս միջավայրում, որտեղ ուրախանում են Մայր Աթոռի վրա զինված հարձակմամբ, որտեղ ուրախանում են հոգևորականներին կալանավորելով, որտեղ ուրախանում են ադրբեջանական բանտերում հայ մարդու գերությամբ, հոմոսապիենսին խելագարության է հասցնում։

Նարեկ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=erFFoTNLiRQ&list=PLTHNJj6GY-Lt151m2We-rSIp7PCYoD-M_&index=3

Դիտվել է՝ 4753

Մեկնաբանություններ