Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Խելագար ամբոխը ինքնաոչնչացման ուղին է բռնել

Խելագար ամբոխը ինքնաոչնչացման ուղին է բռնել
28.10.2025 | 11:36

Որքան տխուր եւ խռովեցնող է այս ամենը։

Խռովեցնող է ոչ միայն այն պատճառով, որ հայը հային թշնամի է դարձել, որ սրբություններն ու արժեքները այլևս արժեզրկված են, որ ամեն մեկը կարծում է, որ բոլորն իրեն պետք է լսեն, սակայն ինքը ոչ մեկին լսելու պարտավոր չէ, եւ այլն։

Խռովեցնող է, որ ոչ մի մեղավոր չգտնվեց ու բոլորը սուրբ են ու անարատ։

Խռովեցնող է, որովհետև ոչ մի «տնային աշխատանք» ոչ մեկի կողմից չարվեց, ոչ մեկը մարդկանց վրդովմունքին լուրջ չվերաբերվեց ու ոչ մի սխալ ընթացք չշտկվեց։ Խելագար ամբոխը ինքնաոչնչացման ուղին է բռնել…

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7791

Մեկնաբանություններ