ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ամեն բան շատ հստակ է

Ամեն բան շատ հստակ է
15.11.2025 | 13:40

ՀՀ-ի ազատագրումը սրբապիղծներից, հայրենիքի ու պետության ընկալում չունեցողներից, ռեալպոլիտիկից գաղափար չունեցողներից ու հոգով/իրականության մեջ օղուզներին ծառա լինելուց կարող է իրողություն դառնալ Սուրբ Էջմիածնում:

Ամեն բան շատ հստակ է:

Կա՛մ դու սրբապիղծ զավակի՝ ՀՀ-ն քաղաքական կապիտուլյացիայի տանողի կողմնակից ես,

կա՛մ՝ դրանց դեմ գնացող, Արցախն ու ՀՀ-ն արժեք համարող, ՈՒղղափառ Քրիստոնեական Սուրբ Առաքելական Եկեղեցու Սրբատեղի Քաղաքի Հոգևոր Արժեքի Կրողի Եղբայրն ու Քույրը:

Միայն դիմադրությունն է, պայքարի կամքը, արժանապատվությունն ու նախնիների ժառանգականությունն են, որ պայման են ստեղծում ապրելու իրավունքի համար:

Հարճերը միշտ ստրուկի հոգեբանության կրող են, իսկ նրանց տերերը՝ հիմնականում տաղանդավոր պոպուլիստ հռետորներ՝ մեր դեպքում՝ օտարահարճ:

Դեռևս էս ա:

Սա կարող եք նաև տարածել:

Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ