ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեր գլխավոր խնդիրը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի ամբողջական թուրքացումը

Մեր գլխավոր խնդիրը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի ամբողջական թուրքացումը
05.12.2025 | 14:13

Անհեթեթ մեղադրանքներով բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալություններն ուղղված են ոչ միայն Հայոց Եկեղեցու դեմ։ Դրանք միաժամանակ ունեն համակարգային նպատակ՝ պետական ապարատին հոգեբանորեն վարժեցնել և նախապատրաստել հաջորդ, ավելի վտանգավոր փուլին՝ զանգվածային բռնաճնշումների իրականացմանը։

1937 թ. ԽՍՀՄ-ում զարգացումն ընթանում էր ճիշտ նույն տրամաբանությամբ․ նախ ձերբակալվեցին առավել տեսանելի ու բարձր հեղինակությամբ անհատներ՝ ռազմական, գիտական, մշակութային և հոգևոր ոլորտների ղեկավարները։ Կազմակերպվեցին շինծու՝ «հանրությանը դասեր տվող» ցուցադրական դատավարություններ, ինչի արդյունքում հասարակությունն աստիճանաբար դարձավ ավելի ենթարկվող, իսկ պետական ապարատը՝ ավելի դաժան ու կատաղի։ Եվ միայն դրանից հետո պետական մեքենան անցավ լայնածավալ՝ հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերը կործանած զանգվածային բռնաճնշումների։

Այսօր Հայաստանում կիրառվող մեխանիզմի ձեռագիրը նույնն է․ նախօրոք անջատում են ազդեցիկ և ինքնուրույն մտածող շերտերը՝ փորձելով լռեցնել երկրի թուրքացման ընթացքին դեմ կանգնող հայրենասիրական դիրքորոշում ունեցող ուժերին և անհատներին։Թիրախում են հատկապես նրանք, ովքեր բարձրաձայնում են Հայաստանի անվտանգությանն ու բուն գոյությանը սպառնող իրական վտանգների մասին և չեն համաձայնում ներկա կործանարար քաղաքական ուղեգծի հետ։

Բայց կա մի կարևոր տարբերություն․ Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ-ը չէ։ Այն չունի ո՛չ Սիբիր, ո՛չ ստալինյան տիպի համակենտրոնացման ճամբարներ, ո՛չ էլ նման բռնատիրություն հաստատելու համար բավարար ռեսուրսներ ու հասարակական հիմք։ Այդ իսկ պատճառով այս խայտառակությունն ունենալու է իր անխուսափելի վախճանը՝ ոչ շատ ուշ ապագայում։

Մեր գլխավոր խնդիրը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի ամբողջական թուրքացումը և վերականգնել ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մնացած ամեն ինչ, այդ թվում՝ գործող իշխանությունների մոգոնած մեղադրանքներն ու իրականացվող հետապնդումները, ինքնին կհայտնվեն պատմության աղբանոցում։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3621

Մեկնաբանություններ