Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ցավալի է՝ ցուցադրելով շքեղը՝ նա խոսում է հասարակության համար հասկանալի լեզվով

Ցավալի է՝ ցուցադրելով շքեղը՝ նա խոսում է հասարակության համար հասկանալի լեզվով
16.01.2026 | 12:07

Փաշինյանն իր էջում հրապարակած բոլոր ռիլերում շարունակաբար ցուցադրում է իր ավտոշարասյունը, հիմա նաև «1» համարանիշով։

Այսօրը բացառություն չէր։ Երեք ռիլ, երեքում էլ այս պատկերը։ Ավտոկորտեժի կադրերը չեն մոնտաժվում, այլ հատուկ նկարահանվում են և ցուցադրվում տեսանյութերի սկզբում, դիտավորյալ։ Դա ես համարում եմ ոչ միայն ցուցամոլություն կամ թերարժեքության բարդույթ։

Սա մեկ մարդու խնդիր չէ միայն, այն նաև հանրության պահանջի արտացոլանքն է։

Մեր հասարակությունը սովոր է իշխանությանը տեսնել շքեղության մեջ։ Նա չի հավատում աղքատ իշխանավորին, չի վստահում համեստին։

Նրան պետք է թանկ մեքենա, թիկնազոր, փայլ, որովհետև տարիներ շարունակ սովորեցրել են, որ ուժը հենց այդպես է երևում։ Դրա համար հեղափոխությամբ իշխանության եկածները մի երկու անգամ մետրո, ավտոբուս նստեցին,

հետո սահուն անցան շքեղ մեքենաների։

Փաշինյանը սա շատ արագ յուրացրել է։ Նա հասկացել է խաղի կանոնը և խաղում է այն՝ առանց ավելորդ դիմադրության։ Ցուցադրելով շքեղը՝ նա խոսում է հասարակության համար հասկանալի լեզվով։

Ուզում է ասել՝ ես արժանի եմ ձեզ։ Իմ ի՞նչն է պակաս: Բոլորդ եք սիրում չէ՞ «գոլդ» համար։ Ուրեմն իմն ամենագոլդն է…սիրու՞մ եք խոնարհվել, «հաճախորդը» դառնալ ցոփ իշխանավորի, կդառնամ թիվ 1 «պադավատապետը», համեցեք ձեր հավատարմության երդումը տալու…

Ինձ համար ցավալին այն չէ, որ նա ցույց է տալիս շքեղ մեքենան՝ «գոլդ» համարով, ավտոշարասյունը, այլ այն է, որ այդ տեսարանի շահառուն՝ հասարակությունը, սա համարում է նորմալ, անհրաժեշտ ու անգամ պարտադիր։

Արմենուհի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ