Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իրականություն, որտեղ կաշառքն այլևս անթաքույց է և հրապարակային

Իրականություն, որտեղ կաշառքն այլևս անթաքույց է և հրապարակային
17.01.2026 | 12:03

Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և առհասարակ կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչև իշխանության գալը եղել են անհաջողակ, չկայացած, կյանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։

Եվ ամենևին պետք չի զարմանալ, որ պետական պարտքի հաշվին իրենք իրենց տասնյակ միլիոնների պարգևավճարներ են տալիս, վատնում պետական բյուջեն, կատարում անարդյունավետ և անիմաստ ծախսեր, իսկ մարդկանց ասում` աղքատությունը ձեր ուղեղի մեջ է (ՆՓ):

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը առատաձեռն կաշառք բաժանում պետական պաշտոնյաներին և ուժային կառույցներին` քաջ գիտակցելով, որ դա երկար գաղտնի պահել չի կարող և բացահայտվելու դեպքում արժանանալու է թուք ու մրի։ Կրկին պարզ պատճառով` ինքն էլ գիտի, որ իր թիմը վաղուց իրեն չի հավատում, չի հավատում այն գաղափարներին, որոնք ամեն օր մատուցվում են հանրությանը, և միակ տարբերակը մնում է հավատարմությունը փողով գնելու ճանապարհը։

Փող ստացողներն էլ իրենք իրենց հերթին բոլորին փորձում են համոզել, որ ամեն ինչ անում են հանուն Հայաստանի, բայց իրենց ամբողջ պայքարը հենց այս պաշտոնների ու փողի համար է։

Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլևս անթաքույց է և հրապարակային։ Որտեղ մեկ հրամանագրով պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում բնական ու բարոյական։

Իշխան Սաղաթելյան

Դիտվել է՝ 3288

Մեկնաբանություններ