Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Օրհնված սհաթը

Օրհնված սհաթը
25.01.2026 | 10:19

Եթե չեք ցանկանում ունենալ սպիտակ թուրքերի հովանաավորչությունը,

եթե իսկական թուրքերին գերադասում եք շինծու սպիտակ թուրքերից,

եթե պատրաստ եք հավիտյանս հավիտենից մոռանալ Մեծ եղեռնը, հայկական Արցախը,

եթե համաձայն եք Թրամփի անվան տակ թուրք֊ադրբեջանական տանդեմի հսկողությանը հանձնել Զանգեզուրը,

եթե այդ ճանապարհին դեռևս խանգարում են ռուսական սահմանապահ ուժերը հանձին Գյումրու102-րդ սահմանապահ ռազմական բազայի, որը կարող է և խոչընդոտ հանդիսանալ նիկոլի վերընտրմանը ամառային ընտրություններում,

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ`

Անհապաղ անվավեր ճանաչել Ռուսաստանի հետ կնքված բոլոր տեսակի տնտեսական և դաշնակցային անվտանգային պայմանագրերը, Գյումրիի 102֊րդ բազան դուրս շպրտել հանրապետության երկրորդ քաղաքից և արդար սրտով, հոժար կամոք, խոնարհ հարսի մորեմերկ մարմնով հանձնվել թուրքիո փեսայությանը։

Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացակայության և հալածանքի պայմաններում Ամերիկայի Միացյալ Նահանգները հաճույքով կօրհնի երկու ազգերի անխախտ պսակադրրությունը, հարկ եղած դեպքում, պատրաստակամ, հրեից կուսակալ Պիղատոսի օրինակով լվանալու ձեռքերը...

Մեզ մնում է կուսական հավատարմությամբ մեր մարմինն ու հոգին նվիրաբերել թուրք֊ադրբեջանական տանդեմին` հանուն խաղաղության և երկու տիրոջ հարճ լինելու հաճկատարության։

Օրհնվի էն սհաթը, որ նիկոլ մեծագործը կործանելով երկաթյա վարագույրը` իջեցրեց ազգի վարտիքը` դուռ բացելով թշնամական ազգերի կենակցության և հավիտենական խաղաղության համար։

Հայաստանի Հանրապետության երեք միլիոնանոց վարչապետության վարչապետ`

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

23.01.2026 թ.

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ