«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ճակատագրական սխալ

Ճակատագրական սխալ
03.03.2026 | 11:15

Ամերիկայի և Իսրայելի ճակատագրական սխալն այն էր, որ սպանեցին Այաթոլլա Խամենեին։

Էդ մարդը պատերազմ չէր ուզում ու միշտ զսպում էր Իրանական զինուժը։

Ամերիկա -իսրայելական ուժերը կարծում էին թե շախմատ են խաղում ու եթե սպանեն թագավորին, պատերազմը կավարտվի, բայց դա տվեց հակառակ էֆեկտը։

Իրանը այլևս հակված չէ նստել բանակցությունների սեղան ու ամեն գնով կհասնի ջիհադի իրականացմանը։

Պատերազմի ավարտի լավագույն լուծումը Թրամփի հրաժարականն է, Իրանի վրայից պատժամիջոցների ամբողջական հեռացումը և Իսրայելի հովանավորչության բացառումը։

Վատագույն դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմը, որից հետո աշխարհը բոլորովին այլ տեսք կունենա։

Միևնույն ժամանակ Հայաստանում ակտիվորեն զարգանում է «պեռաժկու» բիզնեսը։

Անդրանիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ