«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից արձագանքել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից արձագանքել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը
31.03.2026 | 12:25

Հարց. Երեկ Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը:

Պատասխան. Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։ Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք տալիս նման ընդվզումների։ Ուստի, Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադառնալ և վերանայել Եկեղեցու, եկեղեցականների և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները, որոնք ազգավնաս են, պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների։

Աղբյուր՝ news.am

Դիտվել է՝ 2705

Մեկնաբանություններ