Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խոսքը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով

Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խոսքը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով
24.04.2026 | 10:30

Հայոց ցեղասպանությունը մեր օրացույցում պարզապես հիշատակի օր չէ։ Այն տարելից է, որը երբեք չի դառնում անցյալ։

Ավելի քան մեկ դար անց էլ նույն ցավն է, նույն կորստի ահռելի չափը, նույն՝ մարդկության դեմ գործված ոճրի ծանրությունը։ Սա վերք է, որ դեռ չի սպիացել, որովհետև հանցագործությունը մինչ օրս անպատիժ է մնացել։ Եվ երբ փորձում են ասել՝ «մոռանանք ու առաջ գնանք», նշանակում է՝ լռեցնել ճշմարտությունը և թաքցնել ցավը։

Բայց ճշմարտությունը չի լռում։

Մեր ժողովրդի մեկ դարից ավելի տևող պայքարը չի մարել և չի մարելու։ Պատմությունը մաքրում է կեղծիքները և պահում միայն իրականը։ Իսկ իրականությունն այն է, որ 1915 թվականը փորձ էր՝ ոչնչացնելու հայ ժողովրդին և ջնջելու նրա հետքը։

Չհաջողվեց։

Այդ տարեթիվը փոխեց մեր ճակատագիրը, բայց չկասեցրեց մեր հազարամյա ընթացքը։

Այսօր մենք աղոթում և հայցում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը՝ մեր ժողովրդի զորացման, ստեղծագործ կյանքի և արժանապատիվ ընթացքի համար։

Հայը չի կոտրվում։ Հայը չի նահանջում։ Հայը շարունակում է ապրել։

Դիտվել է՝ 3981

Մեկնաբանություններ