Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.06.2026 | 00:12
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ,
քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ,
պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև,
քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել:
Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից,
բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ,
ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:

Սուրբ Եփրեմ Ասորի
Դիտվել է՝ 3165

Մեկնաբանություններ