Քանի որ մարտնչող տգիտությունը հայերիս մոտ հասել է գագաթնակետին, որոշեցի բացառության կարգով մի քանի անվճար դասընթացներ կազմակերպել։
1. Նիդեռլանդները 2018 թվականից չի հանդիսանում գազի և նավթի արտահանող, որովհետև սեյսմիկ անվտանգության պատճառով փակեց իր խոշոր հանքերից մեկը։
2. Հայաստանի բանջարաբոստանային մշակման և բուժման չափանիշները չեն համապատասխանում Եվրոպականին։
3, Ձեռնարկությունների պետականացումը հակասում է դեմոկրատիայի բաստիոնների հիմնարար սկզբունքին, մասնավոր սեփականությունն անձեռնամխելի է։ Հակասում է նաեւ ԼՏՊ-ի կոնցեպցիային` պետությունը վատ բիզնեսմեն է։
4. Գագիկ Ծառուկյանը եղել է 1996թ. բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998-ին՝ Եվրոպայի։
5. Քանի որ Հայաստանում մնացել են շատ քիչ իրական տղամարդիկ և քիչ Սիրո արժանի կանայք, մեր աճեցրած ծաղիկների մեծամասնությունը կթառամի, որովհետև ակտուալ է դարձել Բղդոյի երգի հարցը` ու՞մ նվիրեմ ծաղիկներս։
Առողջ եղեք։
Հովիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ