«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նոր Հայաստանում արյուն չկա՞

Նոր Հայաստանում արյուն չկա՞
17.07.2026 | 10:52

Ուրեմն, Հայաստանում ամենատարածված (գերիշխող) արյան խումբը երկրորդ դրականն է:

Արմենիա ԲԿ-ի (նախկինում` Հանրապետական հիվանդանոց) բուժառուին անհրաժեշտ էր հենց այդ խմբի արյունը: Հանրապետականում կա «արյան բանկ»: Սակայն, ըստ որոշ բժիշկների վկայությունների, արյան այդ տեսակը Հանրապետականի «բանկում» բացակայում է: Ըստ այդմ, Հանրապետականի բժիշկը լրացնում է փաստաթղթերը և բուժառուի ազգականներին «ուղարկում» Արյան Բանկ ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն: Այդ կենտրոնից ևս տեղեկացնում են, որ երկրորդ դրական խմբի արյուն չունեն և, միաժամանակ` տարակուսում են, թե ինչու Հանրապետականն արյուն չի տրամադրում: Հանրապետականում ևս մեկ անգամ պնդում են, որ երկրորդ դրական խմբի արյուն չունեն:

Բուժառուի ազգականները ճարահատյալ զանգահարում են ՀՀ առողջապահության նախարարություն: Սկզբից նախարարության աշխատակիցը փորձեց «բացատրել», որ նախարարությունն «արյան հարցերով» չի զբաղվում և որևէ տեղեկություն չունի: Բուժառուի ազգականները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում, ՀՀ քաղաքացիներն աշխարհի հատկապես ո՞ր պետությունից` Մոզամբիկի՞ց, Մարո՞կոյից, թե՞ ԱՄՆ-ից, կարող են տեղեկություն ստանալ և ձեռք բերել երկրորդ դրական խմբի արյուն: Նախարարության աշխատակիցը «լրջացավ» և խոստացավ խնդիրը ներկայացնել ում որ անհրաժեշտ է: Խոստում տալուց անցավ մի քանի ժամ: Այդ ընթացքում, բուժառուի ազգականներն արյուն չգտան և այն փնտրելու հետ զուգահեռ փորձում էին կապ հաստատել նախարարության հետ: Բուժառուն մահացավ: Վերջինիս մահից շուրջ 2-3 ժամ անց նախարարությունից «հետ զանգեցին» և հետաքրքրվեցին, թե ինչու են ազգականներն իրենց զանգահարում: Այսքանը:

Չէ, այդպես չէ, որ արյունը կփրկեր բուժառուի կյանքը: Վստահ եմ` չէր փրկի: Սակայն մի փոքր հույս կտար: Բացի դրանից` Հայաստանում հո միայն այդ բուժառուն չէ՞: Կարող են, չէ՞, լինել այլ բուժառուներ, որոնց ևս երկրորդ դրական խմբի արյուն անհրաժեշտ լինի և փրկի վերջիններիս կյանքը: Այդ դեպքում, ի՞նչ է լինելու: Որտեղի՞ց են արյուն գտնելու:

Կրկին հիշեցնեմ` Հայաստանում ամենատարածված (գերիշխողը) արյան խումբը երկրորդ դրականն է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ