«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ժամանակակից չափից դուրս դինամիկ աշխարհը մեզ համար մի մեծ հանելուկ է

Ժամանակակից չափից դուրս դինամիկ աշխարհը մեզ համար մի մեծ հանելուկ է
17.07.2026 | 14:02

Որպեսզի կարողանանաք որոշակի պատկերացում ունենալ մեր մոտ ապագայի մասին, պետք է փորձենք առաջին հերթին հասկանալ, թե աշխարհի ապագա գլոբալ բաժանումը ռազմա-տնտեսա-քաղաքական բլոկների ի՞նչ հնարավոր և հավանական պատկեր կարող է ունենալ, և ո՞ր բլոկի մեջ մենք կարող ենք լինել։

Աշխարհը փոխվում է շատ արագ, իսկ մենք մեր գավառական ու շատ հետամնաց մենթալիտետով գտնվում ենք 19-րդ ու 20-րդ դարերի արանքում ինչ-որ տեղ։

Իսկ ժամանակակից չափից դուրս դինամիկ աշխարհը մեզ համար մի մեծ հանելուկ է, բայց դա չի խանգարում, որ մենք մեզ երևակայենք ամենա-ամենաներից մեկը, որն էլ մեր ներկա խիստ ռիսկային գոյությունը դարձնում է շատ ավելի ռիսկային։

Փոթորկուն օվկիանոսը նետվելուց առաջ գոնե պետք է հաշվի առնել, որ մի փոքրիկ մակույկն ինչ է, այն էլ չունենք։

Իսկ աշխարհի սպասվող բաժանման ժամանակ Ռուսաստանի նման գիգանտն անգամ լուրջ պրոբլեմներ ունի, քանի որ, լինելով ռազմական գերտերություն, նա չունի ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսություններին համարժեք տնտեսություն և բնակչություն։

Ռուսաստանի մյուս պրոբլեմը նրա տնտեսության ստրուկտուրան է, որը հիմնականում ռեսուրսային է, և որին պակասում է արտադրական էկոնոմիկան։

Իսկ եթե երկրում բացակայում է կամ համեմատաբար փոքր է արտադրական էկոնոմիկան, դա նշանակում է, որ այդ երկիրը չունի մարդկանց ու մասնագետների միջին տեխնոլոգիական դաս, այլ ունի միայն շատ հարուստներ ու ցածր եկամուտ ունեցողներ, որը սոցիալապես ռիսկային է։

Այս հանգամանքները խանգարում են Ռուսաստանին դառնալ կամ լինել ԱՄՆ-ի կամ Չինաստանի նման ունիվերսալ գերտերություն, իսկ ապագա աշխարհում մրցակից բլոկների միջև ուժային բալանսի համար նրանք բոլորը պետք է լինեն ունիվերսալ հզորություններ կամ էլ՝ ենթարկվել ուրիշներին։

Այս հարցում մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ունիվերսալ գերտերությունները ուրիշների կարիքը չեն ունենա, մի բան, որը Ռուսաստանի առաջ դնում է ուրիշների հետ միավորվելով ունիվերսալ գերտերություն դառնալու խնդիր։

Քանի որ այդ նպատակի համար Ռուսաստանին պակասողը արտադրական էկոնոմիկայի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներն են և բնակչությունը, ապա նա պետք է ալյանսի մեջ մտնի այնպիսի երկրի հետ, որն ունի ստվար բնակչություն և տեխնոլոգիապես զարգացած է։

Պարզ է, որ մենք ոչ այն ենք, ոչ այն, բայց նման ինտեգրացիոն պրոցեսները հնարավոր է, որ մեզ էլ ինչ-որ ապահով ճանապարհ ցույց տան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ