-
24.06.2014|
13:36
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաքյան Քրդստան՝ հաղորդում է Reuters-ը: Քերին կհանդիպի քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ և կքննարկվի Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը:
-
24.06.2014|
13:34
Նախարար Լավրովի այցը Երևան, մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն են` քննարկելու այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, ինչպես նաև մեր երկրների ղեկավարների հետագա հանդիպումների ընթացքում։ Նախագահների յուրաքանչյուր հանդիպումը տալիս է մեզ նոր ուղեցույցներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով:
-
24.06.2014|
12:33
Աֆրիկյանների հուշարձան-շենքի բակում՝ Տերյան 11 հասցեում, այսօր ժամը 15:00-ին ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:
-
23.06.2014|
14:59
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
-
23.06.2014|
14:57
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
-
23.06.2014|
12:11
Եգիպտոսում անցումային շրջանը ճգնաժամային պահ է ապրում՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Կահիրեում: Նա Եգիպտոս է ժամանել կարճատև այցով, որը տևել է ընդամենը մի քանի ժամ: Սա Քերիի առաջին այցն է նոր նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի պաշտոնն ստանձնելուց ի վեր:
-
23.06.2014|
12:10
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղեկացրել է, որ 56 տարեկանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը:
-
23.06.2014|
12:07
ՈՒկրաինան խստորեն կհետևի երկրի արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ ծրագրին՝ լրագրողներին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն` «Հավերժ փառք» հուշահամալիրի մոտ Մեծ հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հարգելուց հետո:
-
23.06.2014|
12:00
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զգուշացրել է, որ եթե ռուսամետ անջատականները փորձեն ժամանակ շահել՝ օգտվելով Կիևի միակողմանիորեն հայտարարած հրադադարից, ինքը կդիմի «Բ» պլանին:
-
23.06.2014|
11:55
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրաքի ժողովուրդը ուժ գտնի իր մեջ կազմելու այնպիսի կառավարություն, որը կներկայացնի բոլոր իրաքցիներին, ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել Բաղդադում իշխանություն ձևավորելու գործընթացին: