-
23.06.2014|
11:49
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
22.06.2014|
18:49
Հուլիսի 2-ին Երևանում տեղի կունենա հանդիպում Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
-
22.06.2014|
12:13
Հոլանդիայում շուրջ 200 մարդ տարհանվել է Էյսել գետում խորտակվող նավից: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը: 110 -մետրանոց Britannia նավը վնասվել և սուզվել է ջրի մեջ Զյուտֆեն քաղաքից ոչ հեռու:
-
22.06.2014|
11:51
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը` պատրիարքական ընտրությունից հետո Իջման Ս. Սեղանի առջև իր ուխտը վերանորոգելու համար: Նուրհան պատրիարքին ուղեկցում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը և Տ. Տիրան աբեղա Հակոբյանը:
-
21.06.2014|
13:53
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ին Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:
-
21.06.2014|
13:51
Ըստ coe.am կայքի՝ ս.թ. հունիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը:
-
20.06.2014|
17:46
Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին 2014թ. 2-րդ կիսամյակի համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը։
-
20.06.2014|
17:44
Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` այսօր հայ - ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակից սպանվել է 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (Սիսիանի զինկոմիսարիատ, 2013 թվականի առաջին զորակոչ):
-
20.06.2014|
17:18
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հայտարարության մեջ «նոր բան չկա»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` այսօր Երևանում կայացած ասուլիսում: Կազիմիրովն ասել է, թե ամերիկացի համանախագահն «իր ոճով տեղաշարժում է» արդեն եղած դրույթները:
-
20.06.2014|
15:27
Հունիսի 19-ին Վառնայում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվել են ՍԾՏՀ-ում Բուլղարիայի 6-ամսյա նախագահության արդյունքները: