-
14.06.2014|
23:09
Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հունիսի 19-28-ը: Փառատոնի «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում ներկայացված է նաև հայկական ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. Փախուստ» վավերագրական աշխատանքը:
-
14.06.2014|
20:41
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ավելացնելու ոչինչ չունի ՀՀ արտգործնախարարության մեկնաբանությանը Դմիտրի Կիսելյովին պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը` ի պատասխան այն հարցի, թե ինչ կարծիք ունի ԱԺ-ում սկանդալային հայտարարություններ արած ռուս լրագրողին պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին:
-
14.06.2014|
20:32
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգային կոմիտեի Հայաստանի գծով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ալան Միլը հունիսի 16-ին եռօրյա այցով կժամանեն Հայաստան:
-
14.06.2014|
20:31
Երեկ Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ի թիվս Պրահայում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դիվանագետների, այցելեց Պրահայի արվարձան Լիդիցեի հուշահամալիր՝ հարգելու 1942 թվականին նացիստների կողմից ոչնչացված 340 բնակչի, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների հիշատակը:
-
14.06.2014|
20:29
Հունիսի 14-ին տեղի ունեցավ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի փակման արարողությունը։
Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այն կապերը, որ տարբեր երկրների երիտասարդներ ու երիտասարդական կազմակերպություններ ձեռք են բերել ծաղկաձորյան համաժողովի ընթացքում, տարբեր երկրների միջև համագործակցության մեծ կամուրջների հիմք կդնեն։
-
14.06.2014|
00:11
Ըստ orer.eu կայքի՝ հունիսի 11-ին Դրեզդենի Բյուրեղապակի սրահում բացվել է «Երրորդ» անվանումով ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է մոսկվաբնակ ձեռնարկատեր Արմենակ Աղաբաբյանը։ Ցուցահանդեսը ներկայացնում է պարին և բալետին նվիրված գեղարվեստական աշխատանքներ։
-
14.06.2014|
00:10
Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն մրցութային չորս ծրագրերում, մասնավորապես` Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:
-
14.06.2014|
00:08
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյոռլինգին: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։
-
14.06.2014|
00:05
Ավելի քան 6000 ռուս զինծառայողների փոխատեղում է տեղի ունեցել Գյումրու ռուսական ռազմաբազայում։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
-
14.06.2014|
00:00
Հունիսի 15-ին՝ ժամը 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Յոհաննես Բրամսի երաժշտության երեկո՝ հայազգի երկու վիրտուոզ երաժիշտների մասնակցությամբ: