Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀԿ ԳՄ-ն հաստատեց կառավարության նոր կազմը

ՀՀԿ ԳՄ-ն հաստատեց կառավարության նոր կազմը
16.06.2012 | 00:44

Երեկ հետաձգված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը այսօր ուշ երեկոյան կայացավ ու հաստատեց հանրապետության գործադիր իշխանության նոր կազմը, որը մասամբ միայն կարելի է նոր անվանել: Այսպես, կոալիցիոն հուշագրով Հանրապետական կուսակցությանը վերապահված 14 նախարարական պորտֆելներից 11-ը բաժին են հասել նախկին «տերերին» , և միայն 3 պորտֆելներ են նոր «տերեր» ձեռք բերել: Խոսքն աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տրանսպորտի և կապի նախարարությունների մասին է, որոնք համապատասխանաբար կգլխավորեն Արտեմ Ասատրյանը, ով զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը, Դերենիկ Դումանյանը (Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր) և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով այժմ ԱԺ պատգամավոր է և ինքնաբացարկ է ներկայացնելու:

Մյուս նախարարությունները «կբաշխվեն» հետևյալ կերպ.


Տարածքային կառավարման նախարար ՝ Արմեն Գևորգյան
Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան
Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան
Կրթության և գիտության նախարար` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան
Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան
Ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյան
Կոալիցիոն ՕԵԿ-ին բաժին կհասնի երեք նախարարություն՝ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության և քաղաքաշինության: Արդեն իսկ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար` Սերգո Կարապետյանը:Քաղաքաշինության նախարարի պաշտոնում ՕԵԿ-ը պաշտոնապես որևէ թեկնածություն դեռ չի առաջադրել, թեև շրջանառվում է ԱԺ պատգամավոր Սամվել Թադևոսյանի անունը:
Ինչ վերաբերում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնին, այստեղ հարցը դեռ առկախ է, և վերջնական որոշումը կկայացվի կառավարության նիստում՝ երկուշաբթի օրը: Ու թեև այս պորտֆելի ապագա «տիրոջ» մի քանի հայտնի անուններ են շրջանառվում, սակայն, կառավարամերձ աղբյուրների փոխանցմամբ, այն, ամենայն հավանականությամբ, բաժին կհասնի Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար Հրաչյա Ռոստամյանին, ով բոլորովին վերջերս ԲՀԿ անդամ էր, սակայն օրերս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Դիտվել է՝ 7780

Մեկնաբանություններ