Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՈՒղտը թողած, մժեղ են քամում

ՈՒղտը թողած, մժեղ են քամում
13.09.2012 | 21:09

Մի քանի օր առաջ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գիտության ոլորտում բացահայտումներ ներկայացրեց և լուրջ ձայնով տեղեկացրեց նաև, որ գիտնականներից մեկը 40-հազարական դրամ է հավելագրել երկու ֆինանսական աղբյուրներից, այսինքն` ընդհանուր առմամբ 80 հազար դրամ։ Հայաստանի խեղճ ու կրակ գիտություն, որ նրա գիտնականի աչքը 80 հազար դրամի վրա է։ Սա ոչ թե գիտնականի, այլ, կարծում ենք, մեր պետության ողբերգությունն է, որ իր գիտնականի համար 80 հազար դրամը լուրջ գումար է։ Եթե պետությունը բարձր ամբիոնից նման գիտնականին «գող» է համարում, արդյոք դա չի՞ նշանակում, որ պետությունը ո՛չ ոլորտին, ո՛չ էլ իր գիտնականին անհրաժեշտ ֆինանսավորում չի հատկացնում։ Մեր այս տեսակետի հետ համաձայն է արդյոք ՀՀ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը. «Համաձայն եմ Ձեզ հետ։ Եթե մեր գիտության ձեռքբերումները համեմատենք այն միջոցների հետ, որոնք տրամադրվում են պետության կողմից և համեմատենք դրանք պարոն Զաքարյանի արած շեշտերի հետ, ապա դրանք չնչին են։ Ամոթ էլ է դրանց մասին խոսել։ Երևի մեր կորուստները միլիարդների են, և պարոն Զաքարյանը ճիշտ կանի դրանց մասին խոսի»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ