«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բա ասում են՝ ընդդիմադի՞ր է

Բա ասում են՝ ընդդիմադի՞ր է
17.01.2013 | 17:00

Գագիկ Ջհանգիրյանը միանգամից մի քանի ճակատով է աշխատում: «Հոգու» հանգստության համար «Մարտի 1-ի» հանձնաժողովը դեռ «չվերակենդանացրած», Մատաղիսի գործը «փոթորկեց» նրա անդորր կյանքը: Բայց այս ամենից «ցրվելու» ձևը Ջհանգիրյանը հիանալի գտել է: Մեր տեղեկություններով, նախկին զինդատախազն այս օրերին շքեղ առանձնատուն է կառուցում, որը հարիր է ներկայիս կոռումպացված պաշտոնյանների ու օլիգարխների «քիմքին»: Հարց է ծագում՝ «ավազակապետությունից» դժգոհող Ջհանգիրյանին որտեղի՞ց նման կարողություն: Ի դեպ, ականատեսների վկայությամբ, նրա ներկայիս տունն էլ «խրճիթ» չէ։

Հետո էլ ասում են` ընդդիմադիրների աղքատն է լավը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ