ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ընտրություններից 10 օր առաջ` 2505882 ընտրող

Ընտրություններից 10 օր առաջ` 2505882 ընտրող
09.02.2013 | 18:35

Ընտրություններից 10 օր առաջ, ըստ ոստիկանության հաղորդագրության, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված են 2505882 ընտրողներ: Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածների թիվը այսօրվա դրությամբ 2865 է, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 111, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 130, եւ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածներինը` 68։ 10 օր առաջ Հայաստանում կար 2507004 ընտրող:

Դիտվել է՝ 2905

Մեկնաբանություններ