ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայրիկյանը, վերստին Հայրիկյանը

Հայրիկյանը, վերստին Հայրիկյանը
13.02.2013 | 16:04

Մի քանի օր առաջ, երբ Պարույր Հայրիկյանը Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին միավորվելու կոչ էր արել` հօգուտ իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, դադար էր վերցրել և ոչ համաձայնել էր, ոչ մերժել, Հրանտ Բագրատյանը պատասխանել էր ուղիղ` ոչ, բացի այդ ասել էր, որ Հայրիկյանը հրապարակում է իրենց գաղտնի խոսակցությունները: Իրադարձությունների ընթացքից անհուսորեն դուրս մնացող Պարույր Հայրիկյանը հիմա էլ որոշել է պարզաբանել իր և Բագրատյանի փոխհարաբերությունները: «Խանդից, թե չգիտեմ ինչից դրդված հրապարակային կոչս անվանեցին գաղտնի խոսակցության հրապարակայանացում: Դու ո՞վ ես, որ ես քեզ հետ գաղտնի խոսակցություն ունենեմ: Քեզ հետ ի՞նչ եմ պայմանավորվել, որ պետք է գաղտնի պահեի, ես ե՞րբ եմ ժողովրդի մասին գաղտնի խոսել: Դու գո՞ղ ես, թե՞ ավազակ, ինչի՞ց ես վախենում, էդ ի՞նչ բոլշևիկյան, ՀՀՇ-ական մոտեցում է, որ ես պետք է գաղտնի խոսեմ ժողովրդի մասին»` դեմագոգիայի մեջ ինքն իրեն գերազանցելով` ասել է Հայրիկյանը և նախկին վարչապետին խորհուրդ տվել մանկապարտեզի տարիքից դուրս գալ:

Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ