Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էլի բան է

Էլի բան է
06.06.2013 | 19:44

Կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի սոցիալապես անապահով 1606 ընտանիքի կառավարությունը, որպես օգնություն, կհատկացնի 50000-ական դրամ։ Բնական աղետից տուժած բնակիչներին գործադիրը, ինչպես և խոստացել էր, մենակ չի թողնում։ Կառավարության նիստում, բացի վերը նշված աջակցությունից, որոշվեց ձեռք մեկնել նաև մյուս ընտանիքներին։ Պետությունն իր վրա վերցրեց հողի ու ջրի հարկի վճարը։ Հարյուր տոկոսով տուժած գյուղական տնտեսություններին նշված հարկը 100 %-ով կփոխհատուցի կառավարությունը։ Իսկ մասամբ տուժածների հողի և ջրի հարկերը կփոխհատուցվեն 50 %-ով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ