Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Անվտանգության տեսանկյունից Ռուսաստանն անփոխարինելի է»

«Անվտանգության տեսանկյունից Ռուսաստանն անփոխարինելի է»
08.07.2013 | 18:33

Հայաստանի անվտանգության երաշխիքների առումով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ռուսաստանին անփոխարինելի է համարում, քանի որ. «նրանից բացի մեր երկրի համար սպառազինության մեկ այլ նման աղբյուր չկա»: Բացի այդ, ըստ նրա, չպետք է մոռանալ,որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը նրա դաշնակիցը և առկա է նաև Ղարաբաղի հիմնահարցը:

Քաղաքագետի դիտարկմամբ, ՀՀ-ն ՌԴ-ի համար նույնպես անփոխարինելի է` հարավկովկասյան ուղղությամբ իր քաղաքական շահերը պաշտպանելու տեսանկյունից. «Եթե Հայաստանն անհետանա քարտեզից, Ռուսաստանը ստիպված կլինի թողնել հարավային թևը, որտեղ Հայաստանին չի կարողանա փոխարինել ոչ Ադրբեջանով, ոչ Աբխազիայով, ոչ Վրաստանով, ոչ Օսիայով»,-համոզված է նա:

Հարցին, թե` Ռուսաստանը սպառազինում է Ադրբեջանին, այդ հանգամանքն արդյոք չի՞ նշանակում, որ նա բարկացած է Հայաստանի վրա` ԵՄ-ի հետ համագործակցության քայլեր անելու համար, վերջինս պատասխանեց.«Գազի թանկացումը նոր երևույթ չէր: Չի գտնվի մի մարդ, ով չգիտի, որ ընտրություններից հետո գազի գինը թանկանալու էր: Գազի գինը թանկանում է ամենուր՝ անգամ Ռուսաստանում, բայց մենք այն ընդունում ենք՝ որպես պատժի տեսակ: Իսկ այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի վաճառքի պայմանագիր ստորագրվել է դեռևս 2010-ին՝ այլ կերպ է դիտվում: Ռուսաստանը մշտապես զենքով ապահովել է Ադրբեջանին»,-ասաց Ա.Իսկանդարյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ