Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Երբ ասում են արտագաղթը հայի բնավորություն է` ես ցավ եմ ապրում»

«Երբ ասում են արտագաղթը հայի բնավորություն է` ես ցավ եմ ապրում»
22.10.2013 | 17:22

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, շատ վտանգավոր տեսություն է Հայաստանում ի հայտ եկել` այն, երբ արտագաղթի երևույթը շատերը փորձում են արդարացնել` ասելով, թե հայի բնավորություն է: Նրա խոսքով, այդպես ասողները ամեն կերպ փորձում են արդարացման միջոցներ գտնել. «Երբ ասում են դա հայի բնավորություն է, այսինքն`«որտեղ հաց, էնտեղ կաց», ես ցավ եմ ապրում: Այդպիսով մենք ինքներս մեզ վիրավորում ենք, ասում ենք` քոչվոր ցեղ ենք: Ասում են, թե արտագաղթի երևույթը բոլոր պետություններում կա, բայց, չգիտես ինչու, այդ բոլոր պետություններում բնակչությունը ավելանում է, մեզ մոտ` պակասում»,-այսօր մամուլի ասուլիում այսպես արտահայտվեց Գ. Իսագուլյանը` նկատելով, որ մենք ոչ թե ծերացող ազգ ենք, այլ` ծերացած:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ