Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պարգևատրվել են Բիրյուլևոյի սպանությունը բացահայտած քաղաքացիները

Պարգևատրվել են Բիրյուլևոյի սպանությունը բացահայտած քաղաքացիները
25.10.2013 | 14:44

Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության պետ Անատոլի Յակունինը 1 միլիոն ռուբլի է հանձնել այն քաղաքացիներին, ովքեր օգնել են ոստիկաններին բացահայտելու Բիրյուլևոյի մետրոպոլիայի տարածքում Եգոր Շչերբակովին սպանողին: «Այսօր, Պետրովկայում, շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին, Անատոլի Յակունինը պարգևատրել է նրանց խոստացված դրամական պարգևով»,-գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Որոշ տվյալներով՝ պարգևատրվել է նաև այն տղամարդը, որի բնակարանը կասկածյալ Զեյնալովը վարձել էր:

Նշենք, որ Ալեքսեյ Պրոնիկինը իր բնակարանը վարձակալողին ճանաչել է և որոշել է նրան հանձնել իրավապահներին: Պրոնիկինը հաղորդել է, որ Զեյնալովը մեկ ամիս վարձել է սենյակ՝ առանց վարձակալության պայմանագիր կնքելու: Նա նաև հաղորդել է, որ նախքան իր մոտ բնակարան վարձելը, Զեյնալովը եղել է վեցերորդ հարկի իր հարևանը: Տղամարդը վաղուց ճանաչել է Զեյնալովին, այդ պատճառով չի մերժել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ