ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անահիտ Բախշյանի կոչը հանրապետականներին

Անահիտ Բախշյանի կոչը հանրապետականներին
21.12.2013 | 22:40

Հանրապետականնե՛ր

Երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին և բոլո՜ր բոլորի՜ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը: Հիշեցնում եմ լուսահոգի Մովսեսի կոչը՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Դուք այդ «վաղի» հույսը խորտակում ե՛ք: Չմոռանա՛ք նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի և նրա ակունքներում կանգնածների տառապանքն ու գաղափարները, չէ՞որ ձեզանից շատերը ժամանակին դրանց շնորհիվ են հայտնվել այնտեղ, որտեղ ե՛ք: Վստահ եղե՛ք, նրանց հոգիներն անմահ են, այսպահին խռովված են, համոզված եմ, որ նրանք անիծելու են այս ստրակական պայմանագիրը կնքողներին: Դուք իրավունք չունե՛ք նրանց երազած և այդ երազանքի համար իրենց կյանքը չխնայած մարդկանց Հայրենիքի, ձեր ու բոլորիս երեխաների ու թոռների ապագան վտանգելու՝ մեր գլխին փաթաթելով ստրկական այս համաձայնագիրը: Մի՛ մտեք այդ հավերժական անեծքին արժանի քայլի տակ, մեր սերունդները չե՛ն ներելու ձեզ: Ուշքի՛ եկեք, խնդրո՜ւմ եմ:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ

Անահիտ Բախշյան

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ