Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սաակաշվիլին մեկնաբանել է, թե ինչու է արգելվել իր մուտքը ՈՒկրաինա

Սաակաշվիլին մեկնաբանել է, թե ինչու է արգելվել իր մուտքը ՈՒկրաինա
25.12.2013 | 14:45

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ափսոսանք է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում չի կարողանա այցելել ՈՒկրաինա, քանի որ երկրի արտաքին քաղաքական խորհրդատուների և մասնագետների որոշմամբ, երկրում տիրող բողոքի ակցիայի պատճառով, արգելափակվել է իր մուտքը:
«Ցավոք, ամեն ինչ այնպես է դասավորվել, որ ես առաջիկա շաբաթների ընթացքում չեմ կարող ճանապարհորդել իմ երկրորդ հայրենիք` ՈՒկրաինա, բայց իմ սիրտն ու հոգին կլինեն իմ ուկրաինացի եղբայրների և քույրերի հետ, ովքեր պայքարում են իրենց անկախության, իրենց ազատության և իրենց վաստակած եվրոպական ապագայի համար»,- հայտարարել է Սաակաշվիլին և համոզմունք հայտնել, որ կգա մի օր, երբ նա գեղեցիկ և ազատ Կիևում կրկին կնշի ժողովրդավարական քաղաքի հաղթանակը:
Հիշեցնենք, երեկ ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարությունն ընդառաջ էր գնացել Ռեգիոնների կուսակցության փոխնախագահ Օլեգ Ցարևի խնդրանքին` արգելելու 36 մարդու մուտք գործել ՈՒկրաինա:
Ցարևի ցուցակում հայտնվել են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Սերբիայի, այդ թվում` Վրաստանի քաղաքացիներ, որոնց մեջ է նաև Միխեիլ Սաակաշվիլին: Վերջինս կասկածվում է «ընդդիմության կողմից երկիրը ապակայունացնելու խորհրդատվության» մեջ:
Ցարևը ուկրաինական թերթերից մեկին պատմել է, թե ինչպես է ընդդիմությունը դեկտեմբերի 8-ին Կիևի կենտրոնում բարիկադներ կառուցել, ինչի արդյունքում ամբողջ կենտրոնը արգելափակվել է: «Դա ամենադժվար շրջանն էր. բավական էր մի անզգույշ քայլ և իրավիճակը «կպայթեր» և կկատարվեր անխուսափելին: Ավելի ուշ, դեկտեմբերի 10-11-ը, մենք ականատես եղանք Քեթրին Էշթոնի և Վիկտորիա Նուլանդի, նաև` այլազգի արտաքին քաղաքական գործիչների այցելություններին, ովքեր փորձում էին ճնշում գործադրել Վիկտոր Յանուկովիչի վրա»,-ասել է նա:
Նրա խոսքով, ժամանակին պետք էր հսկել պետական սահմանները և թույլ չտալ օտարերկարացիների մուտքը ՈՒկրաինա, որոնք իրենց գործողություններով ներգրավված էին այդ գործողություններում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին, Սահակաշվիլիի ուղեկցությամբ Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը հանդիպել է ընդդիմության «УДАР» կուսակցության առաջնորդ, ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի հետ և իր աջակցությունն հայտնել ՈՒկրաինայի` Եվրոինտեգրման ձգտումների առնչությամբ:
ԱՄՆ -ի և ԵՄ-ի բազմաթիվ ներկայացուցիչների այցը Կիև, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը որակել է «գործողությունների թելադրում»:
Նշենք` Կիևում և այլ քաղաքներում, սկսված զանգվածային բողոքները դեռ շարունակվում են:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ