Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Second» նախագահի «second hand» մտքերը

«Second» նախագահի «second hand» մտքերը
13.01.2014 | 15:47

Մարդն այնքան խելք պիտի ունենա, որ սեփական աղբի վրա նստելուց առաջ մտածի դրա գարշահոտությունը ծածկելու անհնարինության մասին: Եվ ո՞վ է խոսում ներողություն խնդրելուց, կառավարության հեղինակության անկումից, ով է ում ազնվության դասեր տալիս` Ռոբերտ Քոչարյանը` Տիգրան Սարգսյանին, ում իր իշխանության օրոք վստահել էր երկրի Կենտրոնական բանկը: Պիտի ժողովրդի փողերով առյուծների որս անելուց հոգնած «լոքշ ապրեր», որ պարապությունը լցներ իր նախկին թիմի քննադատությա՞մբ: Հարցնող լինի` Տիգրան Սարգսյանի սիրուն աչքերի համա՞ր էիք ԿԲ-ն վստահել նրան: Կամ ինչո՞ւ միայն Տիգրան Սարգսյանին, բա մյո՞ւս Սարգսյանը: Գործող նախագահին մի թթու խոսք չհղելը ի՞նչ միտում ունի: Ռոբերտ Քոչարյանը, ով իր ազգատյաց քաղաքականությամբ խթանեց արտագաղթի աճը, ժամանակի հեռվից խոսում է «կառավարության ազնվությունից», «ծերացող բնակչությունից» ու «նրա ակտիվ մասի երկրից հեռանալուց»: Նա նաև ասում է, թե իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը մարդկանց կյանքի որակն է: Սա ոչ թե քննադատություն է գործող կառավարությանը, այլ իրականում քամահրանք` ուղղված հասարակությանը: Պատերազմի և հաղթանակի գիտակցությունը հասարակության ուղեղներից սրբած, մարդկանց կյանքի որակն ու ապագայի հույսի իրավունքն արհամարհած այս մարդը, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենար, պիտի առանձնանար սեփական մեղքերի համար ապաշխարհելու, ոչ թե բարոյականության քարոզ կարդար: Իսկապես, որ մաշված ու ոչինչ չասող մտքերի «շքահանդեսում» «second» նախագահն առաջին տեղում է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ