Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արևմտյան Բաղդադում զինյալները գրավել են բանտը և ազատել բանտարկյալներին

Արևմտյան Բաղդադում զինյալները գրավել են բանտը և ազատել բանտարկյալներին
19.01.2014 | 13:31

Արևմտյան Բաղդադում զինյալները գրավել են Թավաբիջի շրջանում գտնվող բանտը և ազատել որոշ բանտարկյալների: Ինչպես հաղորդում է Իրաքի ՆԳՆ-ն, ուղղիչ հիմնարկը ներկայումս անվտանգության ուժերի վերահսկողության տակ է:

Ոստիկանության տվյալներով` զինված ահաբեկիչների խումբը կրակ է արձակել բանտի շենքի ուղղությամբ: Դրանից հետո գրոհայինները գրավել են հիմնարկը և ազատել որոշ բանտարկյալների: Կրակահերթի տակ վիրավորվել են բանտի պահակակետի աշխատակիցները:

Միաժամանակ, ահաբեկիչները կրակել և փորձել են գրավել արևմտյան Բաղդադի Մանսուրի տարածաշրջանում գտնվող առևտրի խոշոր կենտրոնը: Զինյալները կրակ են բացել խանութի հրևանությամբ գտնվող շենքի ուղղությամբ:

Անվտանգության ուժերին հաջողվել է կանխել ծայրահեղականների փորձերը` թալանելու սուպերմարկետը: Միջադեպի պատճառով տարածքը շրջափակված է իրաքյան բանակի ստորաբաժանումներով:

ՆԳՆ-ն նշել է, որ այդ հարձակումները եղել են լավ կազմակերպված և փոխկապակցված են միմյանց հետ: Հնարավոր վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ