Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայկական հարցը՝ Ստրասբուրգում

Հայկական հարցը՝ Ստրասբուրգում
27.01.2014 | 18:12

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Այս նստաշրջանն ուշագրավ է նրանով, որ այնտեղ կարող է արծարծվել հայկական պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը: Ըստ գործող ընթացակարգի՝ նիստը նախագահողը նիստը բացելուց հետո հայտարարում է, որ հաստատվում են ազգային պատվիրակությունների լիազորությունները, և հարցնում, թե կա՞ն արդյոք առարկություններ: Եթե ԵԽԽՎ առնվազն 10 պատգամավորներ ոտքի կանգնեն և նրանցից մեկը հայտարարի, որ իրենք վիճարկում են Հայաստանի պատվիրակության լիազորությունների ճանաչման հարցը, նիստը նախագահողը այն կընդունի ի գիտություն: Հայկական պատվիրակության լիազորություների չճանաչման հիմք կարող է հանդիսանալ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի փոփոխությունը, ինչի արդյունքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դուրս մնաց պատվիրակության կազմից: Զարուհի Փոստանջյանը սա համարում է քաղաքական հետապնդման արդյունք, որն անընդունելի է ԵԽԽՎ չափանիշներով: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ նախորդ նստաշրջանի ժամանակ հարց ուղղեց ԵԽԽՎ-ում ելույթով հանդես եկած նախագահ Սերժ Սարգսյանին՝ խաղատներ այցելելու մասին: Հայկական պատվիրակության լիազորությունները ճանաչելու հարցում որոշում կկայացնի ԵԽԽՎ կանոնադրական հանձնաժողովը, որի նիստը կգումարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը: Եթե այս հանձնաժողովի անդամները համարեն, որ Զարուհի Փոստանջյանը իսկապես քաղաքական հետապնդման արդյունքում է դուրս մնացել հայկական պատվիրակության կազմից, պատվիրակության լիազորությունները կարող են չճանաչվել, և հայկական պատվիրակությունը կզրկվի ձայնի և քվեակություններին մասնակցելու իրավունքից: Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ղեկավարության կողմից հրավիրվել էր Ստրասբուրգ: Նա չի կարող մասնակցել ԵԽԽՎ լիագումար նիստին, բայց կարող է մասնակցել կանոնադրական հանձնաժողովի նիստին:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակ Զարուհի Փոստանջյանի ոչ մի այց Ստրասբուրգ (և՝ ոչ միայն Ստրասբուրգ) անաղմուկ չի անցել: Ինչու՞ է սակայն հայկական պատվիրակությունը հայտնվել նման խոցելի վիճակում, և նրա անդամներից մեկը կարող է ԵԽԽՎ-ում նման հարց արծարծել:

Եթե մեր ԱԺ-ն ձևավորվեր արդար, չվիճարկվող և հասարակության վստահությունը վայելող ընտրությունների արդյունքում, ապա կկարողանայինք զերծ մնալ նման պատմությունների մեջ հայտնվելուց, և ԵԽԽՎ մեր պատվիրակության լիազորությունների քննարկումը չէր հասնի մինչև Ստրասբուրգ՝ հայ պատգամավորների, նրանց գործունեության մասին օտարերկրացի նրանց գործընկերների մեջ ձևավորելով թյուր կարծիք ու տպավորություն:

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ