Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արթուր Բաղդասարյան. «Մենք կարդիականացնենք Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանը»

Արթուր Բաղդասարյան. «Մենք կարդիականացնենք Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանը»
01.02.2014 | 19:28

Անդրադառնալով Հայաստանի սահմանների պաշտպանվածությանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում ասաց. «Առավելագույնը երեք տարի հետո մենք կունենանք Հայաստանում միջազգային չափանիշներով սահմաններ՝ թե հայ-վրացականը, թե հայ-իրանականը: Մենք կարդիականացնենք Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանը, կլինեն ոչ թե 1938 թ. կամ 1960 թ. փշալարերը, այլ ժամանակակից տեխնիկապես հագեցած սարքավորումներ, սահմանի կառավարման և վերահսկողության ավտոմատացված համակարգեր: Այսօր տեխնիկական սարքավորումներ չկան, երբ բարեփումներն իրականացվեն, սկաներով կարող ենք բեռները ստուգել: Կարող են լինեն երկակի նշանակության ապրանքներ, թմրամիջոցներ, որի կոնկրետ դեպքին ականատես եղանք: Այդ ամեն ինչը կարողացանք անել ռազմավարական փաստաթուղթը ընդունելուց հետո՝ կառավարությունը միջոցառումների ծրագիր ընդունց, ֆինանսական պլան կազմվեց, դոնորների հետ խոսեցինք, դրամաշնորհներ, վարկային արտոնյալ ռեսուրսներ ձեռք բերեցինք, այսօր վաթսուներկու միլիոն եվրոյի ծրագիր է իրականացվում հայ-վրացական սահմանին, ևս քսան միլիոն կհատկացնեն մեր եվրոպացի գործընկերները՝ այդ աշխատանքներն ավարտելու համար»:

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ