Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իտալացիները երգում են

Իտալացիները երգում են
18.02.2014 | 16:35

Սան Ռեմոյի «Արիստոն» թատրոնում փետրվարի 18-ին մեկնարկել է էստրադային երգի փառատոնը։ Այս տարի էլ փառատոնը կվարեն հայտնի շոումեն Ֆաբիո Ֆացիոն և դերասանուհի Լուչանա Լիտիցետոն։ Այս անգամ փառատոնը նվիրված է երգիծանքին և սպորտին: Մարզաշխարհը կներկայացնի իտալացի օլիմպիական չեմպիոն Արմին Ցոգելերը, որը Սոչիում շահել է 6-րդ օլիմպիական մեդալը։ Առաջին երեկոյի համերգը կվարի նաև ֆրանսիացի դերասանուհի Լետիցիա Կաստան։

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ