ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արմեն Ռուստամյանն արդարադատության նախարարին` «չաթլախ»

Արմեն Ռուստամյանն արդարադատության նախարարին` «չաթլախ»
24.02.2014 | 14:22

Այսօր ԱԺ քառօրյան մեկնարկեց վիրավորանքներով: Պատճառն օրեր առաջ արդարադատության նախարարի այն տեսակետն էր, թե ընդդիմադիրները կառավարությանը անվստահություն հայտնելով «ղալաթ» են արել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նախարարին հակադարձեց. «Մենք էլ եթե ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, թող չնեղանա»: Սա հարուցեց դահլիճի բուռն ծիծաղը, ու անգամ Հովիկ Աբրահմայանը, դիմելով Արա Բաբլոյանին, ասաց. «Ի՞նչ կա ուրախանալու, պարոն Բաբլոյան»: Հետո դատապարտելով նման արտահայտությունները, Արմեն Ռուստամյանին ասաց. «Նաև զարմացած եմ Ձեր պատասխանից»: ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ համառորեն պահանջում էր, որ դաշնակցական պատգամավորը բացատրություն տա, ինչ է նշանակում «չաթլախ» բառը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ԱԺ նախագահին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ՈՒկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենք օգտագործելու պատճառով զոհվածների հիշատակը: Հովիկ Աբրահամյանն ընդառաջ գնաց ընդդիմադիր պատգամավորին, սակայն ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը այս ամենում քաղաքական շահարկում տեսավ ու «դիվիդենդների» շահում: «Պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել»,-ասաց պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ