Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դեսպանների ակումբի հանդիպումը՝ Ջերմուկում

Դեսպանների ակումբի հանդիպումը՝ Ջերմուկում
02.03.2014 | 17:53

Ըստ ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության՝ Ջերմուկում մարտի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ տեղի ունեցավ Ջերմուկի դեսպանների ակումբի հանդիպումը։
Դեսպանների ակումբը հիմնադրվել է անցյալ տարի` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախաձեռնությամբ։ Ակումբի նախագահն է ի պաշտոնե Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն (ավագ) Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։
Ավանդույթի համաձայն` ակումբի ամենամյա հանդիպումները հյուրընկալում են Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դեսպանները։
Էդվարդ Նալբանդյանն ակումբի անդամների հետ քննարկեց 2013 թ. Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած զարգացումները, միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացման և համագործակցության սերտացման ուղղությամբ իրականավող աշխատանքները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Էդվարդ Նալբանդյանը և դեսպանները մտքեր փոխանակեցին Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի և ընթացիկ տարվա անելիքների վերաբերյալ։

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ