ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կառավարության անվստահության հարցը` ապրիլի 28-ին

Կառավարության անվստահության հարցը` ապրիլի 28-ին
19.03.2014 | 16:56

Այսօր ԱԺ-ում ոչիշխանական ուժերը համատեղ նիստ էին հրավիրել, որի ավատից հետո ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ քառյակը մի քանի հարցերի շուրջ համաձայնության է եկել: Ապրիլի 28-ին` ԱԺ քառօրյայի մեկնարկին, կառավարությանը անվստահություն հայտնելու ստորագրահավաք են անելու, բացի այդ նաև «Դեմ եմ»-ի հանրահավաքին են մասնակցելու չորս ուժերը և մարտի 24-ին արտահերթ քննարկման ռեժիմով ԱԺ նիստում ներկայացնելու են «Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-2013թթ ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման պայմանավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: «Սա տեխնիկական որոշում չէ, այլ մի ողջ գործընթացի սկիզբ: Մենք վաղուց սկսել ենք, բայց հիմա զարկ ենք տալու այս գործընթացի շուրջ զարգացումներին: Որոշել ենք մշակել սոցիալ-տնտեսական, քաղաքական քայլերի մի ծրագիր, որոնք պետք է կատարի այն կառավարությունը, որը իշխանության կգա: Աշխատանքը վաղուց սկսված է, հիմա ավելի համակարգված կգնա առաջ»,-նշեց Լևոն Զուրաբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ