Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երկուշաբթի պարզ կդառնան ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի արժանացած ՀԿ-ները

Երկուշաբթի պարզ կդառնան ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի արժանացած ՀԿ-ները
03.04.2014 | 16:36

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը։ Քննարկվեցին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար դիմած և ընտրության նախնական փուլն անցած հասարակական կազմակերպությունների հայտերը: Հանձնաժողովի անդամները տարբեր չափորոշիչներով (ՀԿ-ի փորձ, ծրագրի նպատակներ և խնդիրներ, բյուջեի կետերի հստակ ներկայացում և այլն) գնահատեցին ծրագրերը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, խոսելով ծրագրերի ընտրության սկզբունքների մասին, նշեց, որ իր համար ամենակարևոր չափանիշն արդյունավետությունն է։ «Ինձ համար գլխավորն այն է, որ ծրագիրն ունենա երկարաժամկետ հետևանք թողնող արդյունք։ Կարևոր է նաև կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում,- ասաց պարոն Մանուկյանը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը և անձամբ ինքը պահելու են կապը Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերում հաղթած ՀԿ-ների հետ,- ես պարտավորվել եմ պահել կապը կազմակերպությունների հետ և հետևել ծրագրերի իրականացմանն ու արդյունքներին։ Սա էլ իմ հասարակական ներդրումն է դրամաշնորհային այս ծրագրին»։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանը փորձագիտական գնահատական տալով գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված ծրագրերին, նկատեց, որ գնահատման թերթիկում առկա էին բոլոր անհրաժեշտ չափորոշիչները՝ ընտրություն կատարելու համար։ «Միշտ հնարավորություն կա այդ չափորոշիչներն ընդարձակելու։ Կարծում եմ՝ լավ կլիներ նաև որևէ ցուցիչ ընդգրկել՝ պարզելու համար, թե ծրագրերի իրականացման արդյունքում գյուղական համայնքների զբաղվածության ոլորտում ինչ փոփոխություններ կարձանագրվեն»,- նշեց Հայկ Գալստյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի արդյունքները պարզ կդառնան երկուշաբթի։

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ