ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Բաց նամակ զույգ կաթողիկոսներին կամ ընդդեմ հոգևոր «անառակության»

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Բաց նամակ զույգ կաթողիկոսներին կամ ընդդեմ հոգևոր «անառակության»
03.05.2014 | 12:31

Վաղուց հասունացել է ժամանակը, որ Հայ եկեղեցու երկու աթոռները միանան ու եպիսկոպոսաց ժողով հրավիրեն այն խնդրով, որը նրանց ավելի խոցելի է դարձնում: Խոսքը հոգևորականների աշխարհիկացմանն է վերաբերում: Դրա պատճառներից մեկն էլ կուսակրոնության նորմն է: Հոգևորականները նման կարգավիճակ ունենալու որոշում են ընդունում տակավին երիտասարդ հասակում, իսկ ավելի հասուն տարիքում շատերը հասկանում են, որ ի վիճակի չեն, բառի բուն իմաստով, կուսակրոն մնալ: «Տակից» չգործելու և ուրիշի կանանց վրա աչք չտնկելու համար հարկ է, որ հանվի այդ արգելքը՝ ցանկության դեպքում: Ի վերջո, առաջին կաթողիկոսները կուսակրոն չեն եղել, այդ երևույթը մտցվել է եկեղեցապատկան հողերը ամուսնացյալ կաթողիկոսների զավակների միջև չկիսելու ու բաժան-բաժան չանելու մտահոգությամբ: Սակայն դա այսօր արդեն ժամանակավրեպ է: Կուսակրոնության հետևանքների մասին դեռևս անցյալ դարի սկզբներին լավագույնս գրել է Էջմիածնի միաբան Բենիկ Ծ. Վարդապետ Եղիազարյանը՝ «Կուսակրոնությունը անառակություն է» հոդվածում: Նա բացահայտ հայտարարել է՝ կուսակրոնությունը հակաբնական է և անառակության աղբյուր: Նաև նկարագրել է, թե ինչպես են բնական պահանջներ ունեցող հոգևորականները մարմնավաճառների ընդունել ու անգամ վեներական հիվանդություններով վարակվել: Իսկ Էջմիածնի միաբանից ավելի լավ էլ ո՞վ կարող էր վիճակը ներկայացնել: Ժողովրդական խոսքով ասած՝ «յարան տիրոջն է ցավ տալիս»:

Դիտվել է՝ 4028

Մեկնաբանություններ

­յու­նը