Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դեսպանը հավատում է, որ ՄՄ-ին միանալու որոշումը կայացվել է խոր վերլուծության արդյունքում

Դեսպանը հավատում է, որ ՄՄ-ին միանալու որոշումը կայացվել է խոր վերլուծության արդյունքում
16.05.2014 | 13:55

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հավատում է, որ ՀՀ-ի` ՄՄ մտնելու որոշումը կայացվել է խոր վերլուծության արդյունքում: Այս մասին հայտարարել է դեսպանն ինքը` այսօր կայացած ասուլիսում: Դիվանագետը նշել է, որ պետք է հարգել Հայաստանի որոշումը: Դեսպանի խոսքով` որևէ միությանը միանալու որոշումը ինքնանպատակ չի լինում, «այն պետք է ծառայի երկրի զարգացմանը և բնակիչների բարեկեցությանը»: Զդիսլավ Ռաչինսկին ասել է, թե ԵՄ-ի անդամ դառնալուց ի վեր` տասը տարվա ընթացքում Լեհաստանի ՀՆԱ-ն աճել է երկու տոկոսով, իսկ Հայաստանին մաղթում է, որ ՄՄ-ին անդամագրվելուց հետո երկրի ՀՆԱ-ի աճն ավելանա երկուսուկես անգամ:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի` ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու հնարավորությանը և Հայաստանում Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, դեսպան Ռաչինսկին չի հիշում, որ Ֆրանսուա Օլանդն ասած լինի, թե Հայաստանը կարող է ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Դեսպանի խոսքով` Ֆրանսիայի նախագահը կողմ է արտահայտվել այդ գործընթացին, և Լեհաստանն էլ կողմ է դրան, սակայն «խնդիրն այն է, որ ՀՀ-ն ՄՄ անդամ չէ և կոնկրետ այս պահին նա չի կարող հստակեցնել, թե որ ոլորտներում կարող է համագործակցել և որ կետերն են իրենց համար ընդունելի կամ ոչ»:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ