Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

26 մասնակից՝ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին

26 մասնակից՝ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին
19.05.2014 | 16:19

Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 26 դիմորդներ։
Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան 2007-ից մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ և անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ