Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հերիք մնաք պալատական, դուրս եկեք մարդամեջ ու տեսեք` մարդիկ ինչքան շատ կսիրեն ձեզ

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հերիք մնաք պալատական, դուրս եկեք մարդամեջ ու տեսեք` մարդիկ ինչքան շատ կսիրեն ձեզ
22.05.2014 | 13:04

Ես գետինն եմ մտնում, երբ տեսնում եմ, թե արվեստի մարդիկ ինչքան թունավոր են դառնում, երբ մի բանից դեռ չհանգստացած, հաջորդ քայլով ապացուցում են, որ մի կտոր փողն ու կուսակցական խաղերն ավելի կարևոր են, քան «մի կտոր» անունը: ՈՒ հենց այդ արվեստագետները հեռացնում են մարդուն հոգևորից, այն դեպքում, երբ արվեստագետի խնդիրը մարդուն մոտեցնելն է դեպի հոգևորը, դեպի մարդը, այլ ոչ հեռացնել ու հետն էլ զզվանք տարածել արվեստագետի հանդեպ:

Երբ մարդ հայտնվում է փորձանքի մեջ, հետո դուրս գալիս ու սկսում ավելի չարանալ, ես այդ տեսակ մարդկանց անուն չունեմ տալու: Միշտ մտածել եմ, որ հենց այնպես ոչինչ չի լինում, բայց այն, որ փորձանքից ազատվելուց հետո կարող ես նույն ձևով թունավորել օդն ու ավելի չարանալ, դա իսկապես անմարդկային է: Հասկացողը կհասկանա` ում մասին է խոսքը: Հաճախ, երբ ինչ-որ բան այն չի լինում մարդ պետք է ինքն իրեն հարց տա` տեսնես ի՞նչն էր պատճառը, որ հայտնվեցի անելանելի վիճակի մեջ: Դե հերիք է, է´լի, մի քիչ բարի եղեք ու ձեր թույնը աջ ու ձախ մի շպրտեք, հիշեք` կան օրեր, երբ ձեր միլիոնները չեն օգնի ձեզ դուրս գալու այդ վիճակից, երբ մարդիկ նույնիսկ ուրախանալու են ձեր անհաջողություններից: Բա դա կյանք է՞:

Դիտվել է՝ 3872

Մեկնաբանություններ