Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սոկուրովը «Կինոտավր»-ի բացման ժամանակ հրավիրել է Վ. Պուտինի ուշադրությունը

Սոկուրովը «Կինոտավր»-ի բացման ժամանակ հրավիրել է Վ. Պուտինի ուշադրությունը
02.06.2014 | 14:20

Սոչիում, «Կինոտավր» փառատոնի բացման ժամանակ, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը կոչ է արել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Ստանալով «գեղարվեստական լեզվի՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա ունեցած ազդեցության և քաղաքացիական անզիջում դիրքորոշման համար» պատվո մրցանակ՝ Սոկուրովը կարճ ելույթ է ունեցել:
«Որքան մարդիկ են մեր երկրում զրկված ազատությունից: Ինչ-որ մեկը մեղանչել է մարդկանց և Աստծո առջև, ինչ-որ մեկն այնպես է ներկայանում, ինչպիսին պետք է լինի մեր երկիրը, և դա չի համապատասխանում պետական մարմինների ներկայացրածին:
Միշտ եղել են, կան ու կլինեն մարդիկ, ովքեր մեր երկրում կպահպանեն հետաքրքրությունը ժողովրդավարության նկատմամբ, որն այժմ անառողջ է:
Դա իմ նախաձեռնությունն էր. ես հրավիրել եմ նախագահի ուշադրությունն ու ասել. պարո՛ն նախագահ, ազատ արձակեք բոլորին»,- ասել է ռեժիսորը:
«Կինոտավր» ռուսական 25-րդ բաց կինոփառատոնը կտևի մինչև հունիսի 8-ը:
Հիմնական մրցակցային ծրագրերում տասնչորս ֆիլմեր են, այդ թվում՝ վեց դեբյուտներ: Փառատոնի ժյուրին գլխավորում է ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ