Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իրանի նախագահը Թուրքիայում է

Իրանի նախագահը Թուրքիայում է
09.06.2014 | 19:39

Մեկնարկել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երկօրյա այցը Թուրքիա։ Ռուհանին Թուրքիայում է նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով։
Սա Իրանի նախագահի մակարդակով առաջին այցն է՝ 1996-ից ի վեր։ 1996-ին Թուրքիա էր այցելել Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին։
Ռուհանին Թուրքիայում հանդիպումներ է ունենալու նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկվելու են երկկողմ հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Ռուհանիին ուղեկցում են արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, մշակույթի նախարար Ալի Ջանաթին, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանը։
Ենթադրվում է, որ կքննարկվի նաև Սիրիայի հարցը, որի առնչությամբ Իրանն ու Թուրքիան հակառակ կարծիքներ ունեն:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ