Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դեսպանը տեղյակ էր Գագիկ Ծառուկյանի բարեգործություններից

Դեսպանը տեղյակ էր Գագիկ Ծառուկյանի բարեգործություններից
16.06.2014 | 12:20

Մամուլի ազգային ակումբի «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալված ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ Լիտվան արդեն տասը տարի է, ինչ Եվրամիության անդամ է: Այդ ընթացքում Լիտվան զարգացրել է իր հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: Հայաստանի հետ իր հարաբերությունները Լիտվան պատրաստ է զարգացնելու տնտեսական ոլորտում: Դեսպանն ասաց, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները ստացել են որոշակիություն: Լիտվայի դեսպանը, անդրադառնալով այսօր ՌԴ-ի, ՆԱՏՕ-ի քաղաքականությանը, նշեց, որ իրենք նորմալ հարաբերություններ են պահպանում բոլոր հարևան երկրների հետ:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ դեսպանը վերջերս հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և խոսել նրա բարեգործությունների մասին: Ո՞ր բարեգործությունն է գրավել դեսպանի ուշադրությունը: Դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ ինքը հանդիպումներ է ունեցել ոչ միայն ԲՀԿ առաջնորդի, այլև ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչ վերաբերում է բարեգործություններին, ապա դեսպանը տեղյակ է, որ ԲՀԿ առաջնորդի հիմնած բարեգործական հիմնադրամն օգնություն է ցուցաբերում հիվանդ և բուժման կարիք ունեցող տարբեր անձանց, որոնք չունեն բուժման համար անհրաժեշտ միջոցներ: Գագիկ Ծառուկյանի հետ Լիտվայի դեսպանը խոսել է հայ-լիտվական տնտեսական հարաբերությունների զարգացման մասին:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ եվրաինտեգրման հեռանկարներին, ապա Հայաստանի, նաև՝ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված մյուս երկրների եվրաինտեգրման գործընթացը ԵՄ-ի առաջնահերթություններից է:
Անդրադառնալով ռուս-լիտվական հարաբերություններին՝ դեսպանը հիշեցրեց, որ Լիտվայում ապրող ռուսները ստացել են Լիտվայի քաղաքացիություն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ