Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստան է այցելում Ռուսաստանի ԱԳ նախարարը

Հայաստան է այցելում Ռուսաստանի ԱԳ նախարարը
23.06.2014 | 11:49

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Այցը երկօրյա է։ Երևանում Սերգեյ Լավրովին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները:

Հանդիպումներին կքննարկվեն անցած տարվա դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ - ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ