Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԵԱՀԿ ԽՎ-ն Բաքվում դատապարտեց Ռուսաստանի դերը ուկրաինական ճգնաժամում

ԵԱՀԿ ԽՎ-ն Բաքվում դատապարտեց Ռուսաստանի դերը ուկրաինական ճգնաժամում
02.07.2014 | 12:38

Բաքվում ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանն ընդունել է ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դերը դատապարտող բանաձև՝ նշելով, որ Կրեմլը կոպտորեն խախտել է ՈՒկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այսօր ՈՒկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարները ստեղծված իրավիճակը Բեռլինում քննարկելու են ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ