Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների խորհրդակցություններ Երևանում

Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների խորհրդակցություններ Երևանում
05.07.2014 | 13:27

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ, կարևորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները բարձր են գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Նալբանդյանն ու Աուրեսկուն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ